Վազգեն Մանուկյանի ձերբակալության մասին լուրերը կեղծ են. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Վազգեն Մանուկյան

Հանրային խորհրդի  նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացնում է, որ Մանուկյանի ձերբակալության մասին լուրերը կեղծ են։

Հիշեցնենք, որ Մանուկյանը հայտարարել էր, թե այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը:

--00--ԱԹ