Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է. Սեյրան Օհանյանն Արցախում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվել է, քանի որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանն Արցախում է։

Նրա պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու

Դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 10-ին։

Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:

--00—ԼՄ