Շնորհակալություն՝ կույր աշխարհին հումանիտար աղետի մասին հիշեցնելու համար.ԱՀ ՄԻՊ-ը՝ ԿԽՄԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, Թվիթերի միկրոբլոգում տարածելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հրապարակած գրառումն ու լուսանկարները, որտեղ ներկայացվում է Արցախի խաղաղ բնակչության ավերված տները, շնորհակալություն է հայտնել՝  կույր աշխարհին հումանիտար աղետի մասին հիշեցնելու համար։

«Մինչև աշխարհը պայքարում է COVID 19-ի դեմ, Արցախում բնակչությունը նախ պայքարում է ադրբեջանական աշխարհի, պատերազմական հանցագործությունների, ապա նոր կորոնավիրուսի դեմ։ Մինչև միջազգային հանրությունը միայն խոսում է, Ադրբեջանը սպանում է ավելի ու ավելի շատ մարդկանց»,- ընդգծել է Բեգլարյանը։

--00--ԱՀ