ՌԴ-ում պրոթուրքական ահաբեկչական ակտ է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ահաբեկչական ակտ

Պրոթուրքական «Խեյաթ Թահրիր աշ Շամ» խմբավորումը Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ակտ էր նախապատրաստում: Այս մասին հայտնում է Wargonzo-ն` հղում անելով ուժային կառույցների սեփական աղբյուրներին:

« «Խեյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որը վերահսկում են թուրքական հատուկ ծառայությունները, Խաբարովսկի երկու բնակչի էր հավաքագրել` Հեռավոր Արևելքում ահաբեկչական ակտ կազմակերպելու համար»,- հայտնում է բլոգը:

--00--ԱԹ