Թուրքի հերը կանիծենք, ժողովուրդը չի վախենում․ բերքահավաք՝ պայթյունների տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հակառակորդն ամեն օր անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Վարդենիս, բայց տեղի բնակիչները չեն ընկճվում ու չեն դադարեցնում բերքահավաքը։ Ասում են՝ զինվորին օգնել է պետք։

«Պարտադիր պետք է աշխատենք, հետո ի՞նչ, որ վտանգ կա։ Մենք չենք վախենում ոչ մի վտանգից։ Նրանք էնտեղ են՝ կրակի բերան, մենք էլ թիկունքից ինչ-որ բանով պետք է օգտակար լինենք»,-24News-ի հետ զրույցում ասաց դաշտերում կարտոֆիլ հավաքող կանանցից մեկը։

Վարդենիսցիները վստահ են, որ հաղթելու ենք, բայցև չեն մոռանում զինվորին մաղթանքներ հղել․ «Անփորձանք թող վերադառնան, ամեն երեխա թող հասնի իր տուն։ Իրանց քաջ առողջություն ենք ուզում, աշխարհքին էլ՝ խախանդություն»։

--00—ԼՄ