Հայկական ինքնաթիռի ոչնչացման մասին Ադրբեջանի հայտարարությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը ՀՀ ԶՈւ մարտական ինքնաթիռի ոչնչացման մասին:

«Հայկական ինքնաթիռի ոչնչացման մասին Ադրբեջանի հաղորդագրությունը բացարձակ սուտ է»,-ասել Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ