Չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին՝ Թուրքիան մտադիր է շարունակել C-400-ի փորձարկումները

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

С-400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է С-400-ի փորձարկման մասին լուրերը: Այս մասին հայտնում է Dw.com-ը: Թուրք զինվորականներն իսկապես փորձարկել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգը և շարունակելու են փորձարկումները, հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Այո, դա այդպես է: Փորձարկումներն արվել են, կլինեն նաև նոր փորձարկումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ից թույլտվություն չեն պատրաստվում ստանալ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կդատապարտի Թուրքիայի կողմից C-400-ի փորձարկումները, եթե այդ լուրերը հաստատվեն: Հոկտեմբերի 17-ին ՆԱՏՕ-ն է Թուրքիային զգուշացում արել` կապված ռուսական C-400-ների փորձարկման հետ:  ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 23-ին կրկին հայտարարեց՝ ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիայի կողմից С-400 համակարգերի փորձարկումներով:

Պենտագոնի ներկայացուցիչը ամենից կտրուկ ձևով դատապարտել էր C-400 համակարգի փորձարկումները՝ շեշտելով, որ դա լրջագույն հետևանքներ կունենա Թուրքիայի համար:

«Մեր դիրքորոշումը հստակ է և անփոփոխ. գործարկման պատրաստ C-400 համակարգը հակասում է Թուրքիայի՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դաշնակցի ստանձնած պարտավորություններին:

--00--ԱԹ