Վաղվանից քարտեզով կներկայացվի որոշակի տեղեկություններ՝ պատերազմի դաշտում տիրող իրավիճակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարությունը քարտեզի միջոցով կներկայացնի Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների մասին տեղեկություններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք վաղվանից ևս ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզից, հիմնականում ուկրաինական բլոգերների պատրաստած քարտեզն է, որն, այո, չի արտացոլում ամբողջ իրավիճակը»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ առաջնահերթ խնդիրը քարտեզով ներկայացնել-չներկայացնելու այն է, որ մարդկանց մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, քատերզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը:

--00--ԱՀ