Անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը. Վահրամ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հրետակոծում

«Այս օրերին անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը: Այս լուսանկարներն արվել են քիչ առաջ՝ Ստեփանակերտում թշնամու հրթիռակոծության հետևանքով բռնկված հրդեհի մարման ժամանակ», - այդ մասին գրում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ապա հավելել. «Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք»:

Ավելի վաղ ԱՀ նախագահի խոսնակը, անդրադառնալով Ստեփանակերտի հերթական հրթիռակոծությանը, հայտարարել է, որ Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: 

--00—ԼՄ