Հակառակորդը, կորցնելով զրահատեխնիկա, դիմել է փախուստի և փորձել պատսպարվել ձորակներում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ նույն ժամանակ, հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում»,- հայտնեց նա։

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ: 

--00--ԱՀ