Սկսվել է համաճարակի երկրորդ ալիքը, այն ուղիղ կապ ունի պատերազմի հետ․ Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Բժիշկ Հայկ Մանասյանը կորոնավիրուսի համաճարակի թվերի ավելացումը կապում է պատերազմի հետ՝ պարզաբանելով, որ դրա հետևանքով ստեղծվել են մարդկանց մեջ խմբային շփումներ, որը կանգնեցնել հնարավոր չէ։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազույց» հաղորդման եթերում։

Մանասյանի դիտարկմամբ՝ դեռ ուշ չէ իմունիզացված պատնեշ ստեղծելու համար։
«Սա մեր երկրի համար համաճարակի երկրորդ ալիքն է։ Այն կլինի այնքան վտանգավոր, որքան ամառային շրջանում եղածն էր։ Հիմա պետք է գնալ իմունիզացիայի։ Այլ լուծում չունենք։ Հակահրդեհային կանոնները պահպանելով՝ էս հրդեհը չեք մարելու»,- կարծում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ