Ստոլտենբերգը խուսափեց պատասխանել Թուրքիայի կողմից ԼՂ ահաբեկիչներ տեղափոխելու մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր խուսափեց հարցից՝ թույլատրելի՞ է արդյոք դաշինքի անդամ երկրի՝ Թուրքիայի պահվածքը: Թուրքիան Սիրիայից բերված ահաբեկիչների է տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի, և սրա մասին բազմաթիվ հայտարարություններ են արված արդեն: 

Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում գրանցվող զոհերի թվով:

«Մենք կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասաց նա:

 

--00--ԱԹ