ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիայի կողմից С-400 համակարգերի փորձարկումներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Thumbnail

ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիայի կողմից С-400 համակարգերի փորձարկումներով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները հոկտեմբերի 17-ին հույս էր հայտնել, որ Թուրքիան C-400-ի փորձարկումներ չի իրականացնի, հակառակ դեպքում կբախվի անվտանգային լուրջ հետևանքների: Նույն օրը տեղեկություններ կային այն մասին, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանից գնված «С-400 Triumph» զենիթահրթիռային համակարգերի 4-օրյա փորձարկումներ է իրականացրել:

--00--ԱԹ