Պատերազմի դեմքը տեսա Եռաբլուրում, 90-ականներին զոհված հոր կողքին որդուն են հուղարկավորել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է՝ ապաստարաններում ապրող արցախցիներն այժմ մեկ են, 20-30 հոգով մի ընտանիքի պես են ապրում:

«Արցախցու տխրությունն անգամ զուսպ է»,- 24News-ի հետ զրույցում նշում է նա:

Պատերազմի դեմքը պատգամավորը ոչ թե Ստեփանակերտում, այլ Եռաբլուրում է տեսել: «Տեսա՝  90-ականների պատերազմի ժամանակ զոհված հոր կողքին որդուն են հուղարկավորել, այ դա է պատերազմի դեմքը: Սարսափ է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ