Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առժամանակ դադարեցնում է գրասենյակի աշխատանքը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ՀԿԾ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը:

«Հարգելի' քաղաքացիներ,

Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը: 

Հորդորում ենք․
  խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց,
  բոլոր վճարումներն իրականացնել բացառապես 𝗧𝗲𝗹𝗰𝗲𝗹𝗹, 
  𝗘𝗮𝘀𝘆𝗣𝗮𝘆, 𝗜𝗗𝗿𝗮𝗺, 𝗠𝗼𝗯𝗶𝗗𝗿𝗮𝗺 վճարահաշվարկային 
  տերմինալների, 𝗘-𝗽𝗮𝘆𝗺𝗲𝗻𝘁𝘀, 𝗔𝗿𝗖𝗮 վճարային համակարգերի և 
  բանկային առցանց փոխանցումների միջոցով,
  դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

  Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները:

  ԲԱՑԱՌԱՊԵՍ արգելանքներին առնչվող հարցերով  կարող եք կապ հաստատել «Քո Արգելանքը» արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով:

Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս  կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն»,- հայտնում են ծառայությունից:

--00--ԱԹ