ՀՀ-ն չծնկեց, ու դա եղավ քո՛ շնորհիվ. Աննա Հակոբյանը՝ զոհված Ալեն Մարգարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

աննա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է առաջնագծում զոհված Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ Ալեն Մարգարյանի լուսանկարը և կից գրառում արել. 

«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո՛ շնորհիվ։

Դո՛ւ կանգնեցիր մինչև վերջ։

Դո՛ւ ժպտացիր, դո՛ւ պարեցիր, դո՛ւ կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։

Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո՛ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ, ու դա եղավ քո՛ կյանքի գնով, Ալեն։

Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,-գրում է Աննա Հակոբյանը:

--00—ԼՄ