«Հիասքանչ է». Թանկյանը՝ Ավստրալիայի նահանգներից մեկի օրենսդրի կողմից Արցախի ճանաչման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հիասքանչ

System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Այդ մասին Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա պարզապես հիասքանչ է: Ժամանակն է, որ բոլոր պետությունների խորհրդարանները, կոնգրեսները, դաշնային ու տարածքային ղեկավարները կանգնեն Արցախի ու Հայաստանի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանա-ջիհադական ագրեսիայի»,- գրել է Սերժ Թանկյանը:

--00—ԼՄ