Վարչապետը համախմբում է նախկին նախագահներին, տարաձայնությունները մի կողմ են դրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Մենք պատրաստ ենք երկարաժամկետ պատերազմ մղելու։ Այլ որոշում ու ճանապարհ մեզ համար անընդունելի է։ Մեր ճանապարհը մեկն է՝ հաղթել, երկրորդը՝ վերացումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ սա այն պահն է, որ բոլորի առաջարկները պետք է կենտրոնացնել ու լսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ, ըստ նրա, պետք է դիտարկել համախմբման կոնտեքստում։

Պողոսյանն ընդգծում է, որ նախկին նախագահները, որոնք ժամանակին ինչ-ինչ տարաձայնություն են ունեցել, մի կողմ են դրել՝ հանուն ազգի փրկության։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ