Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Կաթողիկոս

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին։

--00--ԱԹ