Առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակը լրացվեց. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

արյուն

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, որոնք արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար։ Աայս պահին դրա կարիքն այլևս չկա», - նշվում է հաղորդագրությում:

--00—ԼՄ