ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ, ու դա եղավ ձե՛ր կյանքի գնով․ Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

բանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․ «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ ձե՛ր շնորհիվ։ Դո՛ւք կանգնեցիք մինչեւ վերջ։ Դո՛ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ, ու դա եղավ ձե՛ր կյանքի գնով, Գևորգ, Արտավազդ, Մանվել, Գևորգ։
Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»։

Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 11 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Չնայած պայմանավորվածություններին՝ ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

Հավելենք, որ հեկտեմբերի 19-ին Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել բանակցային սեղանի շուրջ հանդիպելու և քննարկելու համար ԼՂ հարցը։

--00—ԼՄ