ՄԱԿ ԱԽ-ն քննարկել է ԼՂ-ում կրակի դադարեցման հարցը․ որոշվել է վերահսկողության իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

մակ

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյանը հայտնել է, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։  

«Հիմա անհրաժեշտ է ապահովել դրա իրականացումը․ դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է Վասիլի Նեբենզյանը և հավելել, որ ամենակարևոր հարցը կրակի դադարեցման վերահսկողությունն ապահովելն է։

Միաժամանակ դիվանագետը նշել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։

«Եղել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը։ Դա արագ գործընթաց չէ»,- ասել է Նեբենզյան՝ չբացառելով, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը։

--00—ԼՄ