Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները նախկին հանցանքների անպատիժ մնալու հետևանք են․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը համարում է նախկինում կատարած հանցանքներից հետո անպատիժ մնալու հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

«Կան անմարդկային վերաբերմունքի դեպքեր և' ռազմագերիների, և' մահացած զինծառայողների մարմինների նկատմամբ: Սա գազանային, անմարդկային երևույթ է, որի պատճառը հայատյացության ընդգծված քաղաքականությունն է տասնամյակներ շարունակ, նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ նմանատիպ հանցագործությունների ոչ միայն անպատժելիությունն է միջազգային հանրության կողմից, այլև ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսումը: Աբսուրդ է, որ միջազգային հանրությունը սրան շատ օպերատիվ ու կոշտ արձագանք չի տալիս, այդ արձագանքը պետք է լինի հասցեական` պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»,- ասաց Բեգլարյանը:

--00--ԱՀ