Արցախն անջատվելու համար պետք է նախևառաջ միացած լիներ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր քաղաքագիտական շրջանակները քննարկում են  «անջատում՝ հանուն փրկության» հայեցակարգը։ Հարկ է իմանալ, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետևաբար անջատվելու համար պետք է նախևառաջ միացած լիներ։ Արցախն իր անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել է ԽՍՀՄ-ից ու այդ թվում՝ 1990-ի ապրիլին ընդունված ԽՍՀՄ օրենքների համաձայն։ 

Արցախը հռչակել է իր անկախությունը՝ օգտվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, որը, ի դեպ, ՄԱԿ-ի նպատակներից է։

Ուստի ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը»։

--00—ԼՄ