CBS-ի տնօրենը ներողություն է խնդրել հայ համայնքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

CBS

Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքից, որ իր աշխատակիցները ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Տնօրենը նամակ է հղել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին և տեղեկացրել, որ այդ աշխատողների գործունեությունը դադարեցվել է: Չիքը նշել է, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց:

--00--ԱԹ