Սերգեյ Սմբատյանը միացել է բարի կամքի հայ դեսպանների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրենին ուղղված կոչին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

Սերգեյ Սմբատյան

Ես միանում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ է արվում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք վայրագությունների զոհեր։

Կոչ է արվում նաև օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները, ապահովել բոլոր մանուկների անվտանգ կյանքը՝ զերծ հոգեբանական ցնցումներից և տառապանքներից»,- գրել է Սմբատյանը և հրապարակել բարի կամքի դեսպանների հայտարարությունը: 

Յունիսեֆ

--00—ՄՀ