ՆԱՏՕ-ն Թուրքիային զգուշացում է արել` կապված ռուսական C-400-ների փորձարկման հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

C-400

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրի փորձարկման առնչությամբ: 

«Այդ համակարգը կարող է սպառնալիք դառնալ դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ ՆԱՏՕ-ի անդամ գործընկեր երկրների հարաբերությունների վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Վերջինս ընդգծել է` կարևոր է, որ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, այլ դաշնակիցների հետ շարունակի այլընտրանքային ուղիների որոնումը: 

«Որոշումը Թուրքիայի ազգային լիազորությունն է, սակայն C-400-ը չի կարող ներառվել ՆԱՏՊ-ի հակաօդային և հակահրթիռային համակարգերի մեջ: Թուրքիայի կողմից С-400-ի յուրաքանչյուր փորձարկում, եթե դրանք հաստատվում են, ափսոսանք են առաջացնում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարություն արդեն հնչել է ԱՄՆ-ից: Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ Թուրքիան C-400-ի փորձարկումներ չի իրականացնի, հակառակ դեպքում կբախվի անվտանգային լուրջ հետևանքների: 

--00--ԱԹ