ԱՄՆ-ն կդատապարտի Թուրքիայի կողմից C-400-ի փորձարկումները, եթե այդ լուրերը հաստատվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

C-400

Ամերիկայի Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ Թուրքիան C-400-ի փորձարկումներ չի իրականացնի, հակառակ դեպքում կբախվի անվտանգային լուրջ հետևանքների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:

«ԱՄՆ-ն հուսով է` Թուրքիայի զինանոցը C-400-ով չի համալրվի: Մենք նաև հստակ գիտակցում ենք անվտանգության ոլորտում մեր հարաբերություններում հնարավոր լուրջ հետևանքները, եթե Թուրքիան այդ քայլին գնա»,- ասել են Պետդեպարտամենտից` հավելելով, որ ԱՄՆ-ն կդատապարտի C-400-ի փորձարկումները, եթե դրանց մասին տեղեկությունները հաստատվեն: 

Նշենք, որ այսօր տեղեկություններ կային այն մասին, թե Թուրքիան Սև ծովում Ռուսաստանից գնված «С-400 Triumph» զենիթահրթիռային համակարգերի 4-օրյա փորձարկումներ է իրականացրել:

--00--ԱԹ