Արցախցիները կենսաթոշակները կստանան Ստեփանակերտի ապաստարանից՝ անկախ հաշվառման վայրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

կենսաթոշակ

Ի գիտություն Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների և նպաստառուների, ովքեր գտնվում են հանրապետության տարածքում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից  սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։ 

Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել
 047-94-54-43 հեռախոսահամարով։

--00--ԱՀ