Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել. ՊՆ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ադրբեջանական հերթական ապատեղեկատվության:

«Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարագրությունը»,- տեղեկացնում են ՊՆ-ից։

--00--ԱԹ