ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

ՀՅԴ

Այսօր, հոկտեմբերի 15-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Արցախում ընթացող պատերազմի մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին:

--00--ԱՀ