Քարվաճառում այս պահին թեթև իրավիճակ է. համառ մարտեր չկան․ ՊՆ ներկայացուցիչ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

Արծրուն Հովհաննիսյան

«Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես, հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ», - այս մասին, մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Քարվաճառում  տիրող իրավիճակին, ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այս պահին, համեմատաբար, թեթև իրավիճակ է։

«Համառ մարտեր չկան», - նշեց նա։

--00--ԱՀ