Իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ երկուստեք կան կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News 

«Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես, հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ իրավիճակը շարունակում է ծանր մնալ, երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել ։

--00--ԱՀ