Ստատիկ, մեռյալ, ոչ մի քայլ հետ պաշտպանությունը շատ ավելի մեծ զոհերի կբերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ստատիկ, մեռյալ, ոչ մի քայլ հետ պաշտպանությունը շատ ավելի մեծ զոհերի կբերի ու հետագայում էլ՝ որպես արդյունք ավելի մեծ տարածքների կորստի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Իրենք փորձելու են հաջողություններ զարգացնել։ Նրանց հարձակողական պոտենցյալն այս պահի դրությամբ ինչ-որ չափով պահպանվում է։ Հիմա մեր խնդիրն է գրագետ պաշտպանություն իրականացնել։ Եթե պետք է գրագետ նահանջ և վերախմբավորում կատարել։ Այն ներուժն ու հզորությունը, որ կանգնել են ՊԲ-ի դիմաց, բազմապատիկ անգամներ գերազանցում են ՊԲ-ի հնարավորությունները և մեր վարած գործողությունները, նույնիսկ նահանջներն ուղղակի գրագետ գործողություներ են։ 
Նման ուժի դեմ ստատիկ, մեռյալ պաշտպանությունը, ոչ մի քայլ հետ պաշտպանությունը շատ ավելի մեծ զոհերի կբերի ու հետագայում էլ որպես արդյունք շատ ավելի մեծ տարածքների կորստի»,- ասել է նա։

--0--ԿԿ