ՄԱԿ-ում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում կարողանում են երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքան մաղի միջով»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած երեխաներից` կից գրելով.

«Կա՞ արդյոք տարբերություն այս երեխաների միջև։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։

ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջև։ Դա ուղղակի անհնար է։

Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնևի, Երեւանի և Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքան մաղի միջով» և նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով»։

Արծվիկ
երեխա
14-ամյա տղա

--00--ԱԹ