Պահպանեք կանոնները, իրավունք չունենք մեր Սպիտակ բանակի հերոսներին ավելի ծանրաբեռնելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

արմեն

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խնդրում եմ, եղեք պատասխանատու, չէ՞ որ պատասխանատու լինելն էլ է հայրենասիրության կարևոր բաղադրիչ:

Հարգելի քաղաքացիներ, այսօր մեր երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր 1371 դեպք: Որպես բժիշկ փաստում եմ, որ սա խիստ մտահոգիչ ցուցանիշ է:

Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ յուրաքաչյուրիդ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, մենք այսօր, այս պահին չունենք իրավունք մեր Սպիտակ բանակի Հերոսներին էլ ավելի ծանրաբեռնելու:

Խնդրում եմ, գեթ մեկ րոպե անգամ մի մոռացեք, որ մեր Երկրում այսօր երկու մեծ պատերազմ է, և առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը նաև թիկունքում կանգնածներիս պարտքն է։ 

Հարգելիներս, ևս մեկ անգամ խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզոր Սպիտակ Բանակը կարողանա հաղթի անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Նշեմ նաև, որ համալսարանական հիվանդանոցներում բոլոր տեսակցությունները խստորեն սահմանափակված են, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք այս փաստին ևս»:

--00--ԱԹ