Լոս Անջելեսի քաղաքապետարանն ի նշան ԱՀ-ի և ՀՀ-ի հետ համերաշխության լուսավորվել է եռագույնով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News     

Լոս անջելես

 Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով ի նշան Հայաստանի և Արցախի հետ համերաշխությանը։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆԿԱՆ և կից լուսանկար հրապարակել։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ