Երկու տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Երկու տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին... Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է։

--00--ԱՀ