Ռուդիկ Հյուսնունցը ողջ է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։  Այս մասին գրում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ:

--00--ԱՀ