Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստան են փոխանցել մոտ 700տ օգնություն․ Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստան են փոխանցել մոտ 700տ օգնություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«100տ մարդասիրական օգնության տեղափոխմանը խոչընդոտել է Թուրքիան՝ արգելելով իր օդային տարածքով բեռի տեղափոխումը»,-նշեց Սինանյանը։

Հանձնակատարաը հայտնեց, որ բազմաթիվ բժիշկներ ցանկանում են ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Մենք խրախուսում ենք այդ ցանկությունը։ Կան նաև մեծ թվով հարենակիցներ, որոնք ուզում են ֆիզիկապես ներկա լինել և աջակցել։

--00--ԱՀ