Մարտակերտում սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Գրիգորյանը. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ю

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգեւի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հումանիտար հրադադարի մասին: Ադրբեջանը, սակայն, պայմանավորվածությունը չի պահում:

--00--ԱՀ