Ձև չկա՝ Արցախը պետք է պահենք․ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն ասում են՝ շարունակում ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Եթե Ադրբեջանը համաձայնվում է, որ Լեռնային Ղարաբաղի մարզն իրենցը չի, ուրեմն զիջողը նրանք են։ Մենք հասնում ենք տարիներ շարունակ պնդած ծրագրին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Մեզ պարտադրեցին այս պատերազմը և եթե մենք հետ ենք քաշում մեր զորքերն այդ հինգ շրջանից, նրանց Ադրբեջանին, ի՞նչ է պարտադրում միջազգային հանրությունը։ Արդյո՞ք ժամանակավոր է Արցախի ազատ լինելը, ժամանակավո՞ր է այդ միջանցքը։ Սրանք պետք է հստակեցվեն»,- կարծում է նա։

Ըստ Արշակյանի՝ խաղապահները երաշխիք են, որ պատերազմ չի լինելու։ Այսօրվա պատերազմը դադարեցնելու միակ ելքը մեր հաղթանական է։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ