ՀԱՊԿ-ը ԼՂ-ում խաղաղապահներին կարող է գործի դնել միայն դիմումի և ՄԱԿ ԱԽ որոշման դեպքում

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը համապատասխան դիմումի պարագայում կարող է խաղաղապահ ուժեր գործի դնել ԼՂ հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ և միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից համապատասխան մանդատ ստանալու դեպքում: Գործողության իրականացման համար անհրաժեշտ է նաև բոլոր հակամարտող կողմերի համաձայնությունը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղության պահպանմանը միտված գործողություն անելու դեպքում անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը»,- նշել է նա:

Զայնետդինովը հայտնել է, որ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով անդամ-պետությունների ազգային օրենսդրությունը, հիմք է ընդունվում անդամ-պետության դիմումը՝ իր տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու վերաբերյալ կամ ՄԱԿ-ի ԱԽ որոշումը ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին:

--00--ԱԹ