Թուրքիան օգնում է Ադրբեջանին` ԼՂ հակամարտությունում Հայաստանի դեմ պայքարում. Պոմպեո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն դիմել է Ադրբեջանին ու Հայաստանին` կոչ անելով իրականացնել հրադադարի մասին պայմանավորվածությունները:

Պոմպեոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ հակամարտությունում Թուրքիան օգնում է Ադրբեջանին: 

«Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային խաղացողներին չմիջամտել տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հումանիտար հրադադարի մասին: Ադրբեջանը, սակայն, պայմանավորվածությունը չի պահում:

--00--ԱԹ