Օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է հասնում տասնյակ տոննաների հումանիտար օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

օգնություն

Ամեն օր օդային և ցամաքային ճանապարհով սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների հումանիտար օգնություն: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Ֆրանսիայից մինչև Կանադա, Մարսելից մինչև Մոսկվա, Նիդերլանդներց մինչև Ջավախք օդային և ցամաքային ճանապարհով հայրենիք են ուղարկում համայնքային ջանքերով հավաքագրված բեռները:

Օգնության այս օդանավը Հայաստան է հասել Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքից:

--00--ԱԹ