Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության. Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News  

Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում պարազաբանել է դպրոցները հեռավար ուսուցման չեն անցնում, այլ ուղղակի արձակուրդները 2 շաբաթ շուտ են սկսվում:

«Հարգելի ծնողներ, դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով, ինչպես նախատեսված էր, ուղղակի մի փոքր ավելի շուտ։

Այս պայմաններում յուրաքանչյուր ապատեղեկատվություն, որ թեկուզ անուշադրության հետևանք է, լրացուցիչ լարվածություն է։ Խուսափեք լրացուցիչ լարվածություն գեներացնելուց, այն, ինչ արդեն կա, օբյեկտիվ պատճառներով, բոլորիս հերիք է»,- նշել է փոխնախարարը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ