Ըստ Ալիևի՝ տարածքներ պիտի հանձնեինք, ոչ թե կարգավիճակի, այլ պատերազմի դիմաց. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և բանակցությունների ընթացքում Ադրբեջանի պահանջներին:

Մինչև ռազմաճակատում ստեղծված իրավիճակին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

«Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անմիջաես հանձնել 7 տարածնքերից 5-ը, կազմել ժամանակացույց, մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց, և նշել, որ Արցախի որևէ կարգավիճակ պիտի լինի Ադրբեջանի կազմում... Այսինքն՝ տարածքներ պիտի հանձնեինք, ոչ թե կարգավիճակի, այլ պատերազմի դիմաց:

Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում, և, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հիշեցրեցմ, որ միաևնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռեատորաբանությունն ու հայատյաց քարոզը:

--00—ԼՄ