Երեք մարզերում գազամատակարարման ընդհատումներ կլինեն. «Գազպրոմ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

գազ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից ժամը 14.00-ն կդադարեցվի՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Զորյան, Նժդեհի, Սպանդարյան, Տերյան փողոցներով պարփակված թաղամասի,

ժամը 11.00-ից ժամը 15.00-ն «Տարոն-1» թաղամասի, «Տավրոս» թաղամասի 11-ից 22-րդ փողոցները ներառյալ և Բաղրամյան փողոցի գազասպառողների ու հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Շիրակի մարզի Անուշավան գյուղի,

ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հարավային», «Ջրառատավան», «Միկրոշրջան», «Վանատուր նոր» թաղամասերի և Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի գազամատակարարումը:

--00—ԼՄ