ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու առթիվ հարուցված քրգործը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ղազանչեցոց

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 2020թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի և 16:00-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 1993թ. դեկտեմբերի 7-ի լրացուցիչ արձանագրության (հոդված 53, մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ չտեղակայված հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու և մեծ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱՀ