Այսօր դրված է հայկական աշխարհի գոյատևման հարցը․ սա հայ-ադրբեջանական պատերազմ չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Քաղաքական հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական պատերազմը թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեծ թուրանի ստեղծման քաղաքականության իրականության փուլերից մեկն է։

Նա ընդգծում է, որ տարածաշրջանային նախկին գերտերությունները փորձում են իրենց խնդիրները լուծել՝ մինչև աշխարհը կարգավորվի։

«Աշխարհի համար առաջնահերթ չի Ղարաբաղի խնդիրը։ Առաջնահերթ կլինի, երբ հասկանան՝ հայերը գոյատևման խնդիր են լուծում։ Այսօր դրված է հայկական աշխարհի գոյատևման հարցը։ Բանակը լուծում է այդ խնդիրը»,- նկատել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

 --0--ԿԿ